ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փրկարարներն ապամոնտաժել են ջեռուցման կաթսայի, անձրևատար խողովակներ

Փրկարարներն ապամոնտաժել են ջեռուցման կաթսայի, անձրևատար խողովակներ

Մայիսի 25-ին, ժամը 15։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փափազյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի ջեռուցման կաթսայի խողովակը քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են ջեռուցման կաթսայի թուլացած խողովակը։

Մայիսի 25-ին, ժամը 14։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի անձրևատար խողովակը պոկվել, կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը։

  • Կիսվել: