շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից

Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից

Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:42-ին, մարվել՝ 07։11-ին: Այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետներ Դ. Սարգսյանը, Տ․ Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք։

  • Կիսվել: