ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փոքր որդիս ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը․ Սեյրան Օհանյան (լուսանկարներ)

Փոքր որդիս ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը․ Սեյրան Օհանյան (լուսանկարներ)

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքում պատմել է իր փոքր որու՝ Մուշեղի մասին՝ նշելով, որ նա ինն ամսական էր, երբ ցույց են  տվել նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը: 

«Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը:

Երեք որդիներիս հետ այցելելով հակառակորդի հետ շփման գծի ամենամոտ կետերից մեկը՝ մենք շնորհավորեցինք Արցախի պաշտպանության բանակում ծառայող, խրամատում կանգնած մեր հերոս զինվորների Ամանորը:

Ես վստահ էի, որ երբ Մուշեղը մեծանա, հպարտանալու է, որ Հայրենիքի սահմանին կանգնելու բարձրագույն պատիվը, Հայրենյաց պաշտպանը լինելու սուրբ մկրտությունն ստացել է այդ հասակում:

Եվ այսօր հպարտ եմ, որ ավագ որդիներս՝ Արթուրը և Գարիկը, անմնացորդ նվիրումով ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը:

...Հայրենիքն սկսվում է խրամատում կանգնած զինվորից:

(ընտանեկան արխիվ. 2006 թ.)»,- գրել է   նախկին նախարարը և հրապարակել ընտանեկան լուսանկարներ։

Image may contain: 3 people, child

Image may contain: 3 people, child, closeup and indoor

  • Կիսվել: