ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

Պոլսո հայոց պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական է. արք. Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի հայկական ՛՛Ակոս՛՛ պարբերականից:

Նշվում է, որ պատրիարքը վերջին մի քանի օրերին ինքնազգացողության որոշակի խնդիրների պատճառով կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ դրական պատասխան է ստացել։

Հաղորդվում է նաեւ, որ պատրիարքը պատվաստված է կորոնավիրուսի դեմ 2 դեղաչափով։ Այժմ նրա ինքնազգացողությունը լավ է:

  • Կիսվել: