երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ՊՆ N զորամասի 36-ամյա սպան «Mercedes»-ով բախվել է էլեկտրասյանը. Shamshyan.com

ՊՆ N զորամասի 36-ամյա սպան «Mercedes»-ով բախվել է էլեկտրասյանը. Shamshyan.com

Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գոռ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանց գնալուց։

Կայքի տեղեկություններով՝ Գոռ Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, սպա է։

  • Կիսվել: