ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փլուզման վտանգ Երևանի Նորագյուղ թաղամասում

Փլուզման վտանգ Երևանի Նորագյուղ թաղամասում

Մարտի 3-ին` ժամը 12։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի մոտակայքում առկա է փլուզման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորագյուղ թաղամասի տներից մեկին կից պատը (մոտ 9 քմ) թուլացել է․ առկա է փլուզման վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։

  • Կիսվել: