կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պետք է պատրաստ լինենլ COVID-ի բռնկման չորրորդ փուլին. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

Պետք է պատրաստ լինենլ COVID-ի բռնկման չորրորդ փուլին. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ռեալ է համարում այն, որ ՀՀ-ում կարող է բռնկվել կորոնավիրուսի չորրորդ ալիքը: Այս մասին նա ասաց այսօր Հանրային ՀԸ-ի եթերում:

՛՛Դա շատ ռեալ է։ Ես բնավ չեմ ուզում ահի մթնոլորտ ստեղծել, բայց այն, ինչ որ մենք անցել ենք՝ պարտավորեցնում է, որ պատրաստ լինենք, համակարգը պատրաստ լինի, հիվանդանոցային համակարգերը պատրաստ լինեն, առաջնային օղակները պատրաստ լինեն։ Չէ՞ որ COVID-ից ոչ միայն մենք մեր վրա վերցրեցինք այդ բոլոր ծախսերը, այլև մի շարք բուժական գործողություններ մեկ տարով հետաձգվեց՛՛,-նշեց Մուրադյանը։

Խոսելով չորրորդ ալիքի ծանրության մասն՝ ԵՊԲՀ ռեկտորն ասաց. ՛՛Չորրորդ ալիքը մեզ համար կարող է լինել շատ ծանր․ նախ՝ հոգնած է համակարգը, պետք է ճշմարտությունն ասել․ մարդիկ ուղղակի սպառված են․ մեզ համար վտանգավոր է չորրորդ փուլը՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

  • Կիսվել: