Այլ ատյաններ էլ կդիմենք. փաստաբանը՝ Արմեն Գրիգորյաի գործով դատավարությունից հետո
Հանգուցյալ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով մեղադրական վճռի դեմ պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվեց։ Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացնել Գրիգորյանին՝ դատական ակտը թողնելով անփոփոխ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ այլ ատյաններ էլ կդիմեն։ Ի սկզբանե գործն ակնհայտ քաղաքական դրդապատճառներով է հարուցվել Արմեն Գրիգորյանի դեմ։ Նրան ձերբակալել են հակաիշխանական հանրահավաքների ժամանակ, կալանավորման միջնորդության մեջ էլ ֆիքսել են՝ հիմքը Ֆրանսիայի հրապարակում նրա ելույթն է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել էր հենց դատական նիստերի դահլիճում՝ իր գործով նախնական դատալսումների ընթացքում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել «հրապարակայնորեն ազգային արժանապատվությունը նվաստացնելու համար»՝ որպես հիմք ծառայեցնելով մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նրա հայտնած կարծիքը։