երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պետք է կենտրոնանալ տեխնիկական գիտելիքի վրա, որը Հայաստանի համար կարևոր կլինի․ Նասիմ Թալեբ

Պետք է կենտրոնանալ տեխնիկական գիտելիքի վրա, որը Հայաստանի համար կարևոր կլինի․ Նասիմ Թալեբ

Ինձ համար մեծ պատիվ է և մեծ երջանկություն լինել Հայաստանում, ես այստեղ առաջին անգամ եմ։ Այս մասին «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը։

Լրագրողի հարցին՝ ինչպես է գնահատում գիտության զարգացումը Հայաստանում, Նասիմ Թալեբը նշեց, որ այդ հարցին միայն ընդհանրական պատասխան է կարող տալ, քանի որ մանրամասն տեղեկատվության չի տիրապետում։

«Ես մասնագիտությամբ մի մարդ եմ, ով զբաղում է անորոշության գաղափարներով ու սա իրականացնում է իրական աշխարհում, որը լի է քաոսով։ Երբ խոսում ենք հնարավորությունների ու հավանականությունների մասին, պետք է հաշվի առնենք, որ անորոշությունը իսկապես շատ կարևոր է։ Կուզենայի խոսել մի շատ կարևոր երևույթի մասին, որը տեխնիկական գիտելիքն է։

Երբեմն գիտությունը դիտարկում են որպես վերացական  երևույթ, որը կտրված է իրականությունից, դա այդպես չէ։ Մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում և պետք  կենտրոնանանք այն գիտելիքի վրա, որը կարող ենք պրակտիորեն կիրառել, այլ ոչ թե այն գիտելիքի, որը դասագրքային է և տեսական։  Զարգացման ուղի բռնած տարբեր երկրներ հաճախ թույլ են տալիս այդ սխալը։

Այն, որ օրինակ բացում են մեկ համալսարան, այլ ոչ թե դպրոցներ ու քոլեջներ։ Ես այդ մասին խոսել եմ Հնդկաստանի վարչապետի հետ, դրանից ուղիղ մեկ տարի անց  նա իր խոսքում ասաց, որ ավելի լավ է բացվել 1000 դպրոց, քան մեկ համալսարան։ Դա ինձ շատ ուրախացրեց։ Պետք է կենտրոնանալ տեխնիկական գիտելիքի վրա, որը Հայաստանի համար կարևոր կլինի»,- ասաց Նասիմ Թալեբը։

  • Կիսվել: