ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է ֆուտբոլ խաղալ, այլ ոչ թե կռվել․ Նիկիտա Սիմոնյանը խաղաղության կոչ է անում հայերին և ադրբեջանցիներին

Պետք է ֆուտբոլ խաղալ, այլ ոչ թե կռվել․ Նիկիտա Սիմոնյանը խաղաղության կոչ է անում հայերին և ադրբեջանցիներին

Լեգենդար ֆուտբոլիստ մարզիչ, ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյան՝  անդրադադառնալով  հայ-ադրբեջանական սահմանին տիրող  լարված իրադրությանը, հայերին ու ադրբեջանցիներին խաղաղության կոչ է արել։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից։

«Ես՝ որպես հայ, առաջին հերթին ցանկանում եմ, որ իմ ժողովուրդն ու երկիրը բարգավաճեն։ Այն, ինչ տեղի է ունենում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, այլանդակություն է: Պետք է ընդհանուր լեզու գտնել: Այս իրավիճակում հաղթողներ չեն լինի: Պետք է ֆուտբոլ խաղալ, այլ ոչ թե կռվել»,- ասել է Նիկիտա  Սիմոնյանը։

 

  • Կիսվել: