հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պետք է բացատրել ինչ է նշանակում «Ազգային փոխադրող» հասկացողությունը և վերջ դնել բոլոր անհիմն և ոչ մասնագիտական շահրկումներին. Հակոբ Ճաղարյան

Պետք է բացատրել ինչ է նշանակում «Ազգային փոխադրող» հասկացողությունը և վերջ դնել բոլոր անհիմն և ոչ մասնագիտական շահրկումներին. Հակոբ Ճաղարյան

Այսօր հերթական լրագրողը հնչեցրեց մոտավորապես էսպիսի հարց` ինչքա՞ն գումար պետք է ներդնի պետությունը «Ազգային փոխադրող» ստեղծելու համար: ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ

Այսօր հերթական լրագրողը հնչեցրեց մոտավորապես էսպիսի հարց` ինչքա՞ն գումար պետք է ներդնի պետությունը «Ազգային փոխադրող» ստեղծելու համար:

Կարծում եմ, պետք է բացատրել ինչ է նշանակում «Ազգային փոխադրող» հասկացողությունը: Եվ վերջ դնել բոլոր, բազմապիսի «մասնագետների» կողմից, այդ թվում և պետական տարբեր ատյանները ներկայացնող, բոլոր անհիմն և ոչ մասնագիտական շահրկումների, թե ի՞նչ է իրականում այդ հասկացողությունը նշանակում:

Գրառմանս կցում եմ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) «Ազգային Ավիափոխադրող» և երկրի «Դրոշակակիր Ավիափոխադրող» հասկացողությունների ձևակերպումը: (ICAO doc.9626, ch 5.1)

Ազգային Ավիափոխադրող է հանդիսանում երկրի ( շահագործողի) տարածքում, նրա օրենքներով հիմնված և գործունեություն ծավալող ավիաընկերությունը, որը հանդիսանում է երկրի միակ, կամ հիմնական փոխադրողը: Այն պետությունների կողմից օգագործվում է որպես երկրի օդային տեղափոխումների ազգային գործիք:

 

Թարգմանությունը հնարավորինս բառացի է:

Ուշադրություն դարձրեք, որ ոչ մի խոսք չկա ոչ սեփականության ձևի, ոչ որևէ արտոնությունների, ոչ որևէ խտրականության մասին ի օգուտ «Ազգայինի»:

Բազմիցս անհարկի շահարկվել է տարբեր ամբիոններից, որ «Ազգային Փոխադրողը», իբր, պետության վրա թանկ կնստի, անընդհատ գումար կպահանջի, կաշխատի վնասով, դատարկ օդանավերով, և այլն...

Ինչպես երևում է փաստաթղթից, բոլոր նմանատիպ շահարկումները չունեն ոչ մի իրավական հիմք և որևէ հիմնավորում: Դրանք, լավագույն դեպքում, պատասխանատու աշխատանքից խուսափելու պարզագույն միջոցներ են:

 
 

Ցանկացած տեղական ավիափոխադրող, անկախ նրա սեփականության ձևից, լավ աշխատանքի դեպքում ի վիճակի է դառնալ «Ազգային», որը, ինչպես տեսնում եք, իրականում ոչ թե իրավական հասկացողություն է, այլ արժանիքների գնահատման և ազդեցության ընդգծում:

Ցանկացած երկրի «Ազգային Ավիափոխադրող» կարող է լինել միայն ա'յդ երկրի ռեզիդենտ ավիաընկերությունը:

Մի շարք երկրներում կան մի քանի «Ազգային Ավիափոխադրողներ», (ՌԴ, ԱՄՆ, Արաբական Էմիրություններ, և այլն... )

Բայց նրանցից ոչ մեկում կառավարությունները չեն աշխատում ի օգուտ օտարերկրյա ավիափոխադրողների, ի վնաս տեղականների:

 

Տեղական ավիափոխադրողների բազմակողմանի կարևորության, իսկ Հայաստանի համար կենսական անհրաժեշտության մասին կանդրադառնամ հաջորդ գրառմանս:

Լինելու են տեղական ավիափոխադրողներ:
Ի հեճուկս ամբողջ ուժով նրանց դեմ պայքար մղողների» ։

  • Կիսվել: