չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գնում եմ Արցախ. Էդգար Ճաղարյանը հերքում է մարզպետ նշանակվելու մասին լուրը

Գնում եմ Արցախ. Էդգար Ճաղարյանը հերքում է մարզպետ նշանակվելու մասին լուրը

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Նա ՀԺ-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե նշանակվելու է Տավուշի մարզպետ:

Նշենք, որ Հայկ Չոբանյանը Կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից եւ մեր տեղեկություններով, կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: 

Էդգար Ճաղարյանի հետ կայքի զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Ճաղարյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ դուք նշանակվելու եք Տավուշի մարզպետի պաշտոնում:

- Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը:

- Իսկ ինչո՞վ եք զբաղվելու, այլ պաշտոնի նշանակվելո՞ւ եք:

- Այո՛, ես տեղափոխվում եմ Արցախ, աշխատանքս շարունակելու եմ Արցախում:

- Ի՞նչ պաշտոնի կնշանակվեք Արցախում:

 

- Դեռ պարզ չէ, համենայնդեպս Արցախի զարգացման համար եմ տեղափոխվում:

  • Կիսվել: