չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մենք արդեն կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը, այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին. վարչապետի նախկին խորհրդական

Մենք արդեն կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը, այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին. վարչապետի նախկին խորհրդական

Քաղավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասված է․

"Ամբողջ ֆեյսբուքը լցված է սառցակալած ծառերի գեղեցիկ ֆոտոներով:

Մեծ կասկածներ ունեմ, որ սահմանին, առանց նոր շինությունների, բաց տարածքում հերթապահող զինվորները այս ցրտի ու սառույցի գեղեցկության հանդեպ ունեն նմանատիպ, էսթետիկական մոտեցում:

Դեռ 2 ամիս առաջ, Նոյեմբերի սկզբին փորձել եմ վարչապետի խորհրդականներից մեկի միջոցով առաջարկս հասցնել այդ ժամանակ դեռևս գլխավոր խորհրդական, այժմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, իսկ 1-2 օր ավելի ուշ` անձամբ եմ ներկայացրել ԱԻՆ նախարարի տեղակալին:

Իսկ առաջարկս շատ պարզ է` ամբողջ զորքին տրամադրել բևեռային հանդերձանք: Որը թույլ է տալիս քնել բաց երկնքի տակ մինչև -45*C, իսկ շարժվելիս` մինչև -60*C ջերմաստիճանների դեպքում:

Մենք արդեն կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը:

Այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին:

Հուսով եմ ինչ որ բան արվում է այդ ուղղությամբ:"

  • Կիսվել: