ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս բացառենք համավարակի ներթափանցումը մանկապարտեզներ. Տիգրան Վիրաբյան

Պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս բացառենք համավարակի ներթափանցումը մանկապարտեզներ. Տիգրան Վիրաբյան

Այսօր հանդիպեցի նաև Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր պարտադիր պահանջն է, որ մատակարարող մեքենաները լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ:

Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները: Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի մատակարարը մտնի պահեստային տարածք, ապա դա պետք է կազմակերպվի բոլոր կանոններին հետևելով:

Մատակարարների հետ քննարկեցինք նաև որոշ սննդատեսակների փաթեթավորման փոփոխությունները՝ բարձրացնելով դրանց անվտանգությունը:

Երեխաների առողջապահական անվտանգության հարցը մեծապես կախված է նաև սննդից: Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի հնարավորին բացառենք համավարակի ներթափանցումը մանկապարտեզներ: Այն մատակարարները, որոնք կխախտեն պահանջները, նրանց հետ մենք այլևս անելիք չենք ունենա:

Մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին և ձեռնարկված միջոցառումներին կհետևեմ նաև անակնկալ ստուգայցերով:

  • Կիսվել: