հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի. վարչապետ

Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի. վարչապետ

Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց դիտորդներ են մասնակցելու նաև Հայաստանից։ Կառավարության նիստում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում արդեն կան կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր և Արցախ մեկնելուց առաջ դիտորդները պետք է թեստավորվեն:

«Պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք, թե արդյոք դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել դիտորդներին: Նաև մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք՝  նրանք վարակված չեն»,- ասաց Փաշինյանը և հավելեց.

«Փառք Աստծո, Արցախում մինչև հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»:

 

  • Կիսվել: