հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վանաձորի Բաղրամյան էստակադան

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վանաձորի Բաղրամյան էստակադան

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադան, որի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
 
Էստակադան 7 թռիչքանի է, կամրջի երկարությունը 160.5 մետր է, լայնությունը՝ 15.2 մետր։
 
Կառուցվել են երկկողմանի մայթեր՝ յուրաքանչյուրը 1.45 մ լայնությամբ։
 
Ասֆալտապատվել են նաև կամրջին մոտեցող հատվածները։

  • Կիսվել: