չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ առանց ընդդիմության մասնակցության

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ առանց ընդդիմության մասնակցության

Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը մարտի 31-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ առանց «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորների մասնակցության։

Օրակարգում եղել է մեկ հարց՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջարկվել է կառավարության կողմից։ Երկրորդ ընթերցմամբ քննարկելով վերոնշյալ փաթեթը՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել դրան։

Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն կստանան հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքմանը։

  • Կիսվել: