ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում

Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։
 
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից։
 
Ներկայացված նախագծի համաձայն, նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:
 
Նախագծն այսօր կառավարության նիստում հավանություն ստացավ ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։

  • Կիսվել: