ՊԵԿ ուսումնական կենտրոնում դասընթացներն անցկացվում են հեռավար
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է հեռավար ուսուցման մեխանիզմ` հարկային և մաքսային ծառայողների, ինչպես նաև հարկ վճարողների համար: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը:
«Համավարակի տարածման պայմաններում հեռավար ռեժիմը լավագույն լուծումն է՝ ապահովելու ուսումնական ցեսի բնականոն ընթացքը: Ուսումնական կենտրոնում կազմակերպված հեռավար դասընթացներին արդեն մասնակցել է ավելի քան 70 ունկնդիր:
ՊԵԿ ուսումնական կենտրոնը նախատեսում է համավարակի ավարտից հետո շարունակել դասընթացների հեռավար անցկացումը՝ մասնակցության հնարավորությունն ապահովելով հենց աշխատասենյակներից կամ լսարաններից: Մարզերում գործող տնտեսվարողների համար ևս նախատեսվում է շարունակել հեռավար դասընթացները»,- ասված է հաղորդագրության մեջ:



