հինգշաբթի, հունիս 13
13 / 6 / 2024
Պայթյունի պատճառը տեխնոլոգիական պրոցեսի խախտումն է. նոր մանրամասներ Աշոտ Կարապետյանի մահվան մասին

Պայթյունի պատճառը տեխնոլոգիական պրոցեսի խախտումն է. նոր մանրամասներ Աշոտ Կարապետյանի մահվան մասին

Ռուսական Ինտերֆաքս գործակալությունն անդրադարձել է Պյատիգորսկում գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Նշվում է, որ «Անակնկալ» անունը կրող ընկերության գարեջրի գործարանում պայթյունը որոտացել է այսօր ժամը 07:40-ին: Պայթյունի պատճառը տեխնոլոգիական պրոցեսի խախտումն է: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, շինության մի մասն այրվել է: Հենց շինության ներսում էլ հայտնաբերվել են մահացածների դիերը:

ՌԴ ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել:

Պյատիգորսկի իշխանությունները հայտնում են, որ գարեջրի գործարանն իրավունք չի ունեցել միանալու գազային ցանցին:

  • Կիսվել: