չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղին պատկանող էլեկտրական ենթակայաններից մեկի յուղային անջատիչում

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղին պատկանող էլեկտրական ենթակայաններից մեկի յուղային անջատիչում

Մարտի 28-ին, ժամը 22:02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել պայթյուն «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում․ այրվում է էլեկտրական ենթակայան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղին պատկանող էլեկտրական ենթակայաններից մեկի յուղային անջատիչում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ 22։58-ին։ Այրվել են յուղային անջատիչի յուղը և էլեկտրակն տրանսֆորմատորը։
Հետ

  • Կիսվել: