երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պայթյուն Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

Պայթյուն Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայի պարսպի դրսի հատվածում  նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրիի շտապօգնության կայանն ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր և տեղում հայտնաբերել 2003 թվականին ծնված Տ. ՈՒ.-ին կրծքավանդակի ծանր վնասվածքով:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է  շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

 

  • Կիսվել: