հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզում

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ Լոռու մարզում

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները հուլիսի 30-ին պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ և գործնական պարապմունքներ են իրականացրել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:

Ականային վտանգի իրազեկման դասընթացները կազմակերպվում են ճամբարում հանգստացող բոլոր երեխաների համար: Այս տարի ճամբարին մասնակցում են տարբեր տարիքի երեխաներ Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից, Երևանից և Արցախի Հանրապետությունից: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կազմակերպած դասընթացների հիմնական նպատակն է սովորեցնել երեխաներին անվտանգ վարքագծի կանոնները:

  • Կիսվել: