հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Պատժի՛ր բոլորին»․ «Բոլորին դեմ եմ»-ը քարոզարշավը մեկնարկել է «ցեխոտ» ակցիայով

«Պատժի՛ր բոլորին»․ «Բոլորին դեմ եմ»-ը քարոզարշավը մեկնարկել է «ցեխոտ» ակցիայով

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկել է ակցիայով՝ ցեխ նետելով իրենց իսկ սարքած պաստառի վրա, որտեղ տպագրված էին խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի տարբերանշանները, այդ թվում` իրենցը։
 
Ակցիան անցկացվում է «Պատժի՛ր բոլորին» կարգախոսի ներքո։
 
Կուսակցության անդամներից մեկը շեշտեց, որ հենց իրենց ուժին հարվածելուց կսկսի՝ ցույց տալու համար, թե իրենք իրենց էլ են թիրախավորում։ Նրանց ակցիային միանում էին նաև անցորդներ, վարորդներ, որոնք մեքենան կայանում էին ուղղակի պաստառի վրա ցեխ շպրտելու համար և հեռանում։
 
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս ակցիան խորհրդանշում է այն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում ողջ ընթացքում։
 
«Բովանդակային քաղաքական միտք և գաղափար չի հնչեցվում ու չի քնարկվում։ Իրականում այսպիսի ցեխ շպրտոցի է միմյանց վրա։ Այն պրոյեկտները, որոնք արվում են ու ավարտին չեն հասցվում, կամ չեն արվում, գալիս են ու ասում․ «Կներե՛ք, ժողովուրդ ջան, դե,չստացվեց»։ Այդ ամենը լուրջ դեմքով է արվում։ Մարդկանց մոտ էլ տպավորություն է, թե սա անլրջություն է, բայց մենք պատկերավոր ցույց ենք տալիս, թե իրականում ինչ է տեղի ունենում մեր դաշտում»,- ասաց Կարապետյանցը։

  • Կիսվել: