երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պատվաստումը կօգնի վերականգնել տնտեսությո՞ւնը. ուսումնասիրվել է հանրային կարծիքը

Պատվաստումը կօգնի վերականգնել տնտեսությո՞ւնը. ուսումնասիրվել է հանրային կարծիքը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնը Հայաստանի բնակչության շրջանում նախաձեռնել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որում ներառված է նաև «COVID-19 և պատվաստում» թեման. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Պատասխանելով COVID-19-ի դեմ պայքարի տարբերակների մասին հարցին` 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիների 26%-ը պատասխանել է, որ կողմ է փակ տարածքներում ավելի խիստ միջոցների կիրառմանը, 17%-ը կողմ է պատվաստումների մասին ավելի շատ խոսելուն:

Հարցվածների 68%-ը բավարարված է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կառավարության տրամադրած տեղեկատվության բովանդակությամբ, իսկ մոտավորապես 54%-ի կարծիքով` զանգվածային պատվաստումը կօգնի վերականգնել տնտեսությունը: Պատվաստումների արդյունավետությունը բարձր է գնահատել մասնակիցները 52%-ը:

Պատվաստված քաղաքացիների 84%-ը նշել է, որ պատվաստվելու որոշում է կայացրել` առողջության մասին մտահոգվելով, 9%-ը` արտերկիր մեկնելու համար: Շուրջ 62%-ը նշել է, որ COVID-19-ի դեմ իր նախընտրած պատվաստանյութը հասանելի է:

Հարցվածների 69%-ին մտահոգում է կորոնավիրուսի նոր շտամները, 69%-ի կարծիքով` պատվաստումը կարող է կանխել նոր շտամների տարածումը:

Տվյալները հավաքագրվել են Հայաստանի ամբողջ տարածքում 2021 թվականի հուլիսի 21-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցազրույցներով: Հարցվողներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով։

Հետազոտության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: