երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ

Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ

Ապրիլի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին:

ԲԿ-ից հայտնում են, որ երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։

««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։ Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: