հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը երթուղիների հետ կապված նոր ծրագիր ներկայացրեց

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը երթուղիների հետ կապված նոր ծրագիր ներկայացրեց

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը կառավարությանը տրանսպորտի ոլորտի վերաբերյալ առաջարկ ներկայացրեց. ստեղծել տրանսպորտի կոմիտե, որտեղ օդը, ջուրը և ցամաքը սպասարկող տրանսպորտային միջոցները պետք է հավաքվեն։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոլորտում խնդիրներ կան, սակայն դրանք լուծելու պատկերացւոմներ նույնպես կան: Նա, մասնավորապես, ասաց. «Մեր տրանսպորտի ոլորտում լուծվել է մի շատ մեծ խնդիր: Դա այն խնդիրն է, որ Հայաստանի քաղաքացիները կորոնավիրուսից առաջ 50, 60 եվրոյով թռչում էին Եվրոպա ու հետ էին գալիս։ Դա շատ մեծ խնդիր է, որը լուծվել է։ Հիմա Երևանում մենք ավտոբուսների պարկի թարմացման պրոցես ենք սկսում, և այդպես շարունակ։ Մենք մարզային տրանսպորտի խնդիրը լուծելու հետ նույնպես գործ ունենք։ Բայց դա իրականում միակողմանի խնդիր չէ։

Մենք պետք է հաշվենք, որ Հայաստանի 20 հազար քաղաքացի տաքսի վարելով է ընտանիք պահում։ Երբ տրանսպորտի ոլորտն այնպես համակարգենք, որ այստեղ ամեն ինչ հավսար-զգաստ վիճակում լինի, պետք է նաև դրա սոցիալական էֆեկտները կարողնաանք լուծել» ։

Նա հավելեց նաև, որ կանոնակարգումները կսկսեն օդանավակայանի շրջակայքից, մինչև մարզային տրանսպորտի հարցի լուծում։

«Շատ լավ ծրագիր են մշակել, որ երթուղիները մրցույթի դրվեն ոչ թե մի ուղղությամբ, այլ ամբողջ մարզով, որովհետև խնդիր ունենք, որ շահավետ երթուղիներում մրցույթում մեծ թվով մասնակիցներ են, իսկ գյուղեր կան, որոնց ուղղությունները շահավետ չեն, ոչ մի կազմակերպություն մրցույթին չի մասնակցում։ Գաղափարն էն է, որ ամբողջ մարզը դրվի մրցույթում, որ շահութաբեր ուղղությունների եկամուտների հաշվին սպասարկվեն նաև ոչ շահութաբեր ուղիները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: