Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հանդիպել է ավագ դպրոցի սաների հետ
Փետրվարի 28-ին Ազգային ժողովի Բաց դասի շրջանակներում հանդիպել եմ Երևանի 112 ավագ դպրոցի սաների հետ։
Հանդիպման ընթացքում երիտասարդներին հետաքրքրող հարցերի շրջանակը շատ լայն էր։ Մանրամասն ներկայացրել եմ պատգամավորի գործունեության ոլորտները, լիազորությունները և աշխատանքի բարդությունները։ Ներկայացրել եմ մասնագիտություն ընտրելու իմ սեփական փորձը, քաղաքական դաշտում աշխատանքային փորձս։
Խոսել ենք հանրակրթության ոլորտում բարեփոխումներից, կրթական ծրագրերում մեդիագրագիտության և տեղեկատվական անվտանգության դասընթացներ սկսելու կարևորության մասին։
Դպրոցականներից մեկը ներկայացրեց զորակոչիկների համար առանձին տեղեկատվական, անալիտիկ վաշտ ստեղծելու իր առաջարկները։
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը:


