շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պաշտպանության նախարարության հարևանությամբ հրդեհ է բնռկվել Alfa Romeo մակնիշի ավտոմեքենայում

Պաշտպանության նախարարության հարևանությամբ հրդեհ է բնռկվել Alfa Romeo մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևան քաղաքի ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականցրել նույն վաշտի պարեկ Արտակ Մխոյանն ու կրտսեր պարեկ Ավետիս Աբրահամյանը, որպեսի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Պարզվել է, որ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռկվել Արցախի Հանրապետության բնակիչ 35-ամյա Էդգար Հարությունյանին պատկանող Alfa Romeo մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։ 

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 


  • Կիսվել: