ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաշինյանը պարգևներ է հանձնում

Փաշինյանը պարգևներ է հանձնում

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Սինոփսիս Արմենիայի» 15-ամյակի միջոցառումից: Նա գրել է, որ պարգներ է հանձնում Հայաստանի պետական կրթական մրցանակաբաշխության հաղթողներին:
 
Նա, մասնավորապես, նշել է.
 
«Պարգևներ եմ հանձնում ՏՏ ոլորտում Հայաստանի պետական կրթական մրցանակաբաշխության հաղթողներին»։
 
Նշենք, որ Երևանի Արամ Խաչատրյանի անվ․ համերգային մեծ դահլիճում անցկացվում է «Սինոփսիս Արմենիայի» հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն:

  • Կիսվել: