ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը միանում է բժշկուհու կարգախոսին

Փաշինյանը միանում է բժշկուհու կարգախոսին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր պարետատան նիստից հետո Արտաշատի ԲԿ-ի բժիշկ Լիլիթ Մուսեյանը ճեպազրույցում նշել էր. ՛՛Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ՛՛։

Ճեպազրույցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրատռում է արելօ՝ նշելով, որ միանում է բժշկուհու կարգախոսին:

՛՛Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. «Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։ Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները։ Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք»՛՛,-գրել է նա:

  • Կիսվել: