ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 Փաշինյանը Կապան է գնացել Տաթեւի գրունտային ճանապարհով․ նա վախենում է ադրբեջանցիների տնօրինության տակ գտնվող Որոտան-Նոր Առաջաձոր հատվածով անցնելուց․ «Հրապարակ»

Փաշինյանը Կապան է գնացել Տաթեւի գրունտային ճանապարհով․ նա վախենում է ադրբեջանցիների տնօրինության տակ գտնվող Որոտան-Նոր Առաջաձոր հատվածով անցնելուց․ «Հրապարակ»

«Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն իր թիմով նախօրեին մասնակցել է ՔՊ Կապանի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստին։ Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը կապանցիների կողմից հարգված անձնավորություն էր, նրա մահը մեծից փոքր ցավով են ընդունել, եւ Փարսյանը հայտարարել է, որ 61-ամյա Դանիելյանի կորուստը համայնքի կորուստն է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ 

Նրանք հոգեհանգստին ուշ երեկոյան են գնացել, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացած է եղել այնտեղից, սակայն եկեղեցում են եղել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Իսկ Փաշինյանը մտել, ցավակցել եւ արագ գնացել է մարզպետարան, որտեղ սրճել է թիմակիցների հետ եւ արագ հեռացել։

Ի դեպ, նա Կապան է մեկնել Տաթեւի գրունտային ճանապարհով, որը դեռ նորոգվում է: Եվ թիմակիցների մոտ արդարացել է, թե ցանկանում էր տեսնել ճանապարհի շինաշխատանքները, սակայն ոչ մի տեղ չեն կանգնել, որ ծանոթանան կատարված աշխատանքներին։

Սյունիքում վստահ են, որ այս ճանապարհն ընտրվել է մի պատճառով` Փաշինյանը վախենում է ադրբեջանցիների տնօրինության տակ գտնվող Որոտան-Նոր Առաջաձոր հատվածով անցնելուց»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: