ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանը դստեր հետ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրերի պատվին տրված պաշտոնական ընթրիքին

Փաշինյանը դստեր հետ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրերի պատվին տրված պաշտոնական ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը:

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Իսպանիա ավարտվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: