երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Փաշինյանը՝ աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական առաջնորդների տասնյակում

Փաշինյանը՝ աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական առաջնորդների տասնյակում

Գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից սոցիալական կայքերի օգտագործումը հետազոտող Twiplimacy միջազգային կայքը, ի թիվս այլ երկրների ղեկավարների, անդրադարձել է նաեւ Ֆեյսբուքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը:

 «Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» վերնագրով հոդվածում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական առաջնորդների տասնյակում է։

Հոդվածում ասվում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կառավարության գործունեության մասին պատմում է իր հետևորդներին՝ Ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր անելով հենց մեքենայի միջից կամ էլ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է հետեւորդների կողմից, եւ նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում» ։

Նշվում է նաև, որ Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն: Նրան հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետ՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքի էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: