ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Ֆեյսբուքի և Ինստագրամի հետ կապված խարդախությունների մասին

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Ֆեյսբուքի և Ինստագրամի հետ կապված խարդախությունների մասին

Եթե «Facebook» կամ «Instagram» սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում ՝ Ձեր կողմից կայքի կանոնների խախտման, կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, ՉՎՍՏԱՀԵՔ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։

Հիշեք, որ «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերի պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր և մուտքագրել Ձեր մուտքանունը կամ գաղտնաբառը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: