ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Փաշինյանը Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստան գործուղման ծախսերի մասին որոշում է ստորագրել

Փաշինյանը Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստան գործուղման ծախսերի մասին որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանն Արթուր Դավթյանի և Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերի մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունվարի 11-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,-ասված է որոշման մեջ:

 

 

  • Կիսվել: