ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանի օգնականը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ

Փաշինյանի օգնականը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր հանդիպել է Կառավարության մոտ բողոքի ակցիա անող ռեստորանային ոլորտի աշխատակիցների հետ:

Վարչապետի օգնականը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քննարկումը վերաբերել է կոնկրետ հարսանյաց սրահներին.

«Նրանք գրավոր կներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ սրահների աշխատանքը, պարետատունը կքննարկի, կպատասխանի»:

Քննարկման արդյունքում որոշվել է խնդիրն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ձևավորել:

Նշենք, որ այսօր Կառավարության շենքի մոտից ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիա իրականացնող մի քանի քաղաքացու, այդ թվում նաև դերասան Սարգիս Գրիգորյանին ու Արմեն Միրզոյանին:  

 

  • Կիսվել: