Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդի ինքնությունը
Պարզվել է երեկ՝ հուլիսի 29-ին, Կիևյան կամրջից իրեն ցած նետած մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա Երևանի բնակիչ, 20-ամյա Միքայել Բ.-ն էր։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղան սովորում էր Հայաստանում գործող ակադեմիաներից մեկում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը հուլիսի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կար։



