Պարզվել է գնացքի տակ ընկած մահացած կնոջ ինքնությունը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11.53-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանյան խճուղում գնացքի տակ մարդ է ընկել:
Գյումրու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածի ինքնությունը՝ 76-ամյա Անահիտ Գասպարյան։
Կատարվում է քննություն։