կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պարզաբանում. Պարետատան որոշումը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին (մոլերին)

Պարզաբանում. Պարետատան որոշումը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին (մոլերին)

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանում է ներկայացրել Պարետատան որոշման վերաբերյալ՝ կապված առևտրի ու զվարճանքի կենտրոնների գործունեության ժամանակավորապես դադարեցման հետ:

Պատգամավորը գրել է. «Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին):

Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, ասված էր.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1.Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

2.Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

3.Կինոֆիլմերի ցուցադրում

4.Խաղատներ

5.Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»:

 

  • Կիսվել: