երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2020
Փարվանա լճի մոտ վերսկսվել է զբոսաշրջային ենթակառուցվածքների շինարարությունը (լուսանկարներ)

Փարվանա լճի մոտ վերսկսվել է զբոսաշրջային ենթակառուցվածքների շինարարությունը (լուսանկարներ)

Փարվանա լճի ափին գտնվող Փոկա գյուղում, այն վայրում, որտեղից սկսել է Սուրբ Նինոն իր ճանապարհը՝ տարածելով քրիստոնեությունը Վրաստանում, կառուցվում է տուրիստական ենթակառուցվածք՝ մկրտատեղի, հյուրատուն, ամբարտակ և զբոսանքի քայլուղիներ, ինչպես նաև այլ օբյեկտներ, գրում է jnews.ge-ն:

Զբոսաշրջային ենթակառուցվածքների շինարարությունը, որը սկսվել էր անցյալ տարվա աշնանը և դադարեցվել էր ձմռան սկզբում, այնուհետև դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, վերսկսվել է: Աշխատանքներն իրականացնում է ՍՊԸ-ը «Ռեբիլդի» ընկերությունը: Շինարարության պատվիրատուն մունիցիպալ զարգացման հիմնադրամն է: Լրիվ աշխատանքների համար հատկացվել է 3 173 021 լարի: «Ռեբիլդի» ՍՊԸ-ն տենդերը շահել է 3 099 903 լարիի չափով: Շինարարական աշխատանքները կտևեն մինչև 2021 թվականի վերջը: Այս պահին տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Շինարարները մաքրում են տարածքը, որպեսզի սկսեն ամբարտակի կառուցումը:

poka1

poka2

Ըստ մրցութային փաստաթղթերի, նախատեսվում են հետևյալ աշխատանքները՝ վանքի տարածքի ասֆալտապատում, ավտոկայանատեղի կառուցում: Կկառուցվի այցելուների կենտրոն, սրճարան-խանութ, համտեսման սենյակ, խոհանոց, եկեղեցական խանութ: Այդ տարածքում կկառուցվի նաև հանրային սանհանգույց:

Տարածքում կկառուցվի հեծանվային ճանապարհ, որը ցանկապատված կլինի տեղական քարով և կունենա արտաքին լուսավորություն: Կլինեն հետիոտնային ճանապարհներ ու ամբողջ տարածքը լուսավորված կլինի:

  • Կիսվել: