շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Պարոն Քոչարյան, շատ եմ խնդրում մի փորձեք ժողովրդից խլել իր ամենամեծ ձեռքբերումը. Սոս Ջանիբեկյան

Պարոն Քոչարյան, շատ եմ խնդրում մի փորձեք ժողովրդից խլել իր ամենամեծ ձեռքբերումը. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը գրառում է կատարել, դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նա, մասնավորապես, գրել է․

"Պարոն Քոչարյան, փառք Աստծո ՀՀ-ի իշխանությունը վաղուց արդեն վերցնովի կամ խլովի չէ, փառք Աստծո անցել են այդ բռնատիրական նախկին բարքերը... Այլևս իշխանությունը պատկանում է ժողովրդին :

Չափազանց շատ եմ խնդրում մի փորձեք ժողովրդից խլել իր ամենամեծ ձեռքբերումը: Հրաշալի երեխաներ ունեք, թոռներ բարեկամներ, մի խոսքով հրաշալի ընտանիք ունեք, ճանաչում եմ, գիտեմ, կարծում եմ կյանքի Ձեր այս փուլում ավելի առողջարար և ներդաշնակ կզգաք Ձեզ, եթե Ձեր կյանքը նվիրեք իրենց, քան թե քաղաքականության մեջ իշխանություն խլելու կամ վերցնելու փորձեր անեք:

Համ Ձեզ լավ կլինի, համ մեզ: Կյանքը շատ կարճ է անընդհատ իշխանությունը խլելու պայքարի համար: Հավատացեք":

  • Կիսվել: