կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Փարիզում Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրվել Ֆրանսիայի նախագահի և Սենատի նախագահի անունից

Փարիզում Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրվել Ֆրանսիայի նախագահի և Սենատի նախագահի անունից

Փարիզում, Հայաստանի էսպլանադում, Կոմիտասի արձանի առջև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) հրավերով ապրիլի 24-ին տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հանդիսավոր արարողություն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

«Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Ֆրանսիայի կառավարության խոսնակ, պետքարտուղար Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նախագահի անունից, Սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին՝ Սենատի նախագահի անունից, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Իլ-դը-Ֆրանսի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ և քաղաքապետեր։

Պաշտոնական արարողության ավարտից հետ տեղի ունեցավ ավանդական երթ՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: