ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փարիզում բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված՝ հայկական չորրորդ փառատոնը

Փարիզում բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված՝ հայկական չորրորդ փառատոնը

Այսօր Փարիզում բացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված՝ հայկական չորրորդ փառատոնը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

՛՛Փառատոնը բացեցին Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՛Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Սիլվեն Մայարը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Փառատոնի ընթացքում ելույթ ունեցան հայկական երաժշտական և պարային խմբեր, իսկ հայկական խոհանոցը և արվեստը ներկայացված էր բազմաթիվ տաղավարներով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: