ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ

Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր կսկսվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, X-ում հայտնում է AFP-ի թղթակիցը։ Նա լուսանկար է հրապարակել օդանավակայանից, որտեղ նրան դիմավորում են պաշտոնյաները։

Բանակցությունների մեկնարկի ժամը մի քանի անգամ հետաձգվել է։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ նրանք պետք է սկսեն մոտավորապես կեսօրից հետո։

Մեկ օր առաջ Ռուբիոն գտնվում էր Անթալիայում, որտեղ տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ֆորումը։

  • Կիսվել: