ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները. Ալեն Սիմոնյան

Այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները. Ալեն Սիմոնյան

ՀՖՖ անվտանգության պետն օրեր առաջ բռնություն էր կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այս միջադեպին ու նշել, որ տվյալ անձն այլևս տեղ չի կարող ունենալ խաղի ժամանակ անվտանգություն իրականացնելու համար։ 

«Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը, իմ խորին համոզմամբ, այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգություն իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը:

Մարդը, ով հանրային անվտանգությանբ է զբաղվում, ունի նման պատասխանատվություն, կա՛մ պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ պատասխանատվություն կրի, և, կրկնեմ, իմ խորին համոզմամբ, այս դեպքը պետք է ունենա կոնկրետ հետևանքներ»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել ու որտեղ հստակ երևում է, թե ինչպես է «ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող, ՀՖՖ-ի ներկայիս ապիկար և վախկոտ ղեկավարության թիկունքը պահող «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկը, ով նաև ՀՖՖ անվտանգության պետն է` անհամաչափ ուժ և բռնություն կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին, հատկանշական է, որ երեխան արդեն իսկ «բռնված» էր և դիմադրություն ցույց չէր տալիս»։

  • Կիսվել: