ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ստամբուլում տեղի կունենա երկու եռակողմ հանդիպում. ԶԼՄ-ներ

Ստամբուլում տեղի կունենա երկու եռակողմ հանդիպում. ԶԼՄ-ներ

Ստամբուլում մայիսի 16-ին նախատեսված է երկու եռակողմ հանդիպում՝ ՌԴ-Ուկրաինա-Թուրքիա և Ուկրաինա-ԱՄՆ-Թուրքիա։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։ 

Այս մասին հաղորդում են Reuters, AFP և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։

Մինչ այդ՝ տեղական ժամանակով ժամը 10:45-ին (Երևանի ժամանակով՝ 11:45-ին) ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։ 

Երկու հանդիպումներն էլ կկայանան Դոլմաբահչե պալատում։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ։

Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչներին կսպասի տեղական ժամանակով ժամը 10:00-ից։

 

  • Կիսվել: