երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պարգևատրվել են Սյունիքի մարզի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանները

Պարգևատրվել են Սյունիքի մարզի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանները

Մայիսի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Քաջարանում կայացած հանդիսության ընթացքում շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի՝ մարզի ամենատարեց վետերան, Քաջարանի պատվավոր քաղաքացի 100-ամյա Արշալույս Թադևոսյանին, նաև դրամական պարգև հանձնել նրան, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

՛՛Սյունիքի երկրորդ վետերանին՝ 99-ամյա Հակոբ Վարդանյանին, Սիսիանի Լոր գյուղում այցելել է մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը՝ շնորհավորելով ու դրամական պարգև հանձնելով նրան։

Մեր մարզում այժմ Մեծ հայրենականի մասնակիցներից երկու վետերան է բնակվում։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 22 946 սյունեցի, նրանցից 10690- ը տուն չվերադարձավ․․․՛՛,-ասված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

 

 

  • Կիսվել: