երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պարետը  տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշման մեջ փոփոխություն է արել

Պարետը տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշման մեջ փոփոխություն է արել

Պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ 

 մասնավորապես նշված է. «ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

  • Կիսվել: