չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Պարեկները օտարերկրացիների են բերման ենթարկել. հայտնաբերվել են մեթամֆետամինով փաթեթներ

Պարեկները օտարերկրացիների են բերման ենթարկել. հայտնաբերվել են մեթամֆետամինով փաթեթներ

Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու։

Ոստիկանությունից հայտնում են, որ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: